ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում Իրան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, նրա տեղակալ Հակոբ Վարդանյանին և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) է գործուղում։ 

Պատվիրակությունն Իրանում կլինի մայիսի 15-18-ը։ Պաշտոնյաները հանդիպելու են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի և նավթի նախարար Ջավադ Օջիի հետ, մասնակցելու են Թեհրանում կայանալիք Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։

  • Կիսվել: