չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի հարազատներն արդեն պատվաստվե՞լ են․ Պարազաբանում է Առողջապահության նախարարը

Նիկոլ Փաշինյանի հարազատներն արդեն պատվաստվե՞լ են․ Պարազաբանում է Առողջապահության նախարարը

Մենք ուշադրությամբ հետևում ենք Աստրազենեկա պատվաստանյութի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքերով, շաբաթական ամփոփումներ են անում, ուրբաթ օրը նորից ժողով կլինի, որի ժամանակ կքննարկվի նաև Գերմանիայում իրականացված փոփոխությունները, որ տարիքային շեմը բարձրացվել է:

Խոսելով նշյալ պատվաստանյութի վերաբերյալ ընթացող ուսումնասիրությունների մասին՝ Ավանեսյանն ասաց, որ եզրակացությունները կան, որ պատճառահետևանքային կապը եղած կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև ապացուցված չէ:

Արդյո՞ք իշխանության ներկայացուցիչները պատրաստվում են պատվաստվել, եթե հաշվի առնենք այն, որ Աստրազենեկայի խմբաքանակն արդեն եկել է Հայաստան ու արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանի հարազատները, իշխանության ներկայացուցիչներն արդեն պատվաստվել են:

Նախարարն ասաց, որ այն պաշտոնական անձինք, ովքեր կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը, կհրապարակեն, կհանրայնացնեն, այլ դեպքում պետք չէ մոռանալ բժշկական գաղտնիքի մասին:

  • Կիսվել: