ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանի անունն անհետացել է «Իննոպրոմ»-ի հրավիրված բանախոսների ցանկից․ այս առնչությամբ պաշտոնական հայտարարություններ առայժմ չկան

Նիկոլ Փաշինյանի անունն անհետացել է «Իննոպրոմ»-ի հրավիրված բանախոսների ցանկից․ այս առնչությամբ պաշտոնական հայտարարություններ առայժմ չկան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս նշված չէ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հրավիրված բանախոսների ցանկում, որն անցկացվելու է Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ին։

Ավելի վաղ Հայաստանի կառավարության ղեկավարի անունը ներառված էր գլխավոր լիագումար նիստի՝ «Արդյունաբերություն 360․ արտադրություն առանց սահմանների» ծրագրում։ Նրա մասնակցության մասին հայտնել էին ինչպես ցուցահանդեսի պաշտոնական կայքը, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները։ Ենթադրվում էր, որ Փաշինյանը ելույթ կունենա Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և այլ պետությունների ներկայացուցիչների հետ միասին։

Սակայն ավելի ուշ հայ վարչապետի անունն անհետացել է միջոցառման կայքում հրավիրված բանախոսների ցանկից։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն առայժմ չեն մեկնաբանել ծրագրի փոփոխությունը, ինչպես նաև չեն հայտնել՝ արդյոք դա կապված է Փաշինյանի այցի չեղարկմա՞ն, թե՞ մասնակիցների կազմի ճշգրտման հետ։

Հրապարակման պահին Հայաստանի կառավարության կողմից նույնպես պաշտոնական հայտարարություններ չէին ստացվել «Իննոպրոմ»-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ։

«Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ին։ Ավանդաբար նրա աշխատանքներին մասնակցում են կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, բիզնեսի և արդյունաբերության ներկայացուցիչներ տասնյակ երկրներից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: