Նիդերլանդներում հիացած են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններով. Սենատի նախագահ
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ:
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած ժամանկահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը:
Սենատի նախագահը նշել է, որ Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում:
Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-նիդերլանդական օրակարգի առաջխաղացման վերաբերյալ:
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Նիդերլանդների Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զարգացման համագործակցության հանձնաժողովի հետ:
Կողմերը քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, մարդու իրավունքներին եւ միգրացիային առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արցախյան հիմնախնդրին եւ Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հնարավոր աջակցությանը: