ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նենսի Փելոսին Հայաստան է այցելում իմ հրավերով՝ մեր քաղաքական թիմի մեծ աշխատանքն է․ Ալեն Սիմոնյան

Նենսի Փելոսին Հայաստան է այցելում իմ հրավերով՝ մեր քաղաքական թիմի մեծ աշխատանքն է․ Ալեն Սիմոնյան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան է այցելում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ինքը՝ Սիմոնյանը։

«Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է: Այս ուղղությամբ տարբեր միջոցներ ենք ձեռնարկում»,-անդրադառնալով ՀՀ բանակի կարիքներին՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Զենքն անընդհատ համալրման կարիք ունի: Մնացած բոլոր կարիքները հոգալու մասով Կառավարությունն ամեն ինչ անում է եւ որեւիցե գումարային խնդիր չունի»,- մասնավորապես նշել է Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է.

«Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ: Մարտավարությունն այսպիսին է. հենց ինչ-որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով»:



  • Կիսվել: