ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցությունը մնում է ամուր. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան սոցցանցի իր էջում անդրադարձել է իր ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը:
«Հաճելի էր հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ողջունում եմ Հայաստանի ներդրումը եվրատլանտյան անվտանգության, այդ թվում՝ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությանը (KFOR): ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցությունը մնում է ամուր»,-նշել է նա


