ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՆԱՏՕ-ի երկրների հետ միութենական պետության սահմանի անվտանգության ապահովումն առաջնահերթություն է ՌԴ ՊՆ-ի համար. Շոյգու

ՆԱՏՕ-ի երկրների հետ միութենական պետության սահմանի անվտանգության ապահովումն առաջնահերթություն է ՌԴ ՊՆ-ի համար. Շոյգու

ՆԱՏՕ-ի երկրների հետ միութենական պետության սահմանին իրադրությունը շարունակում է անհանգիստ մնալ, նրա անվտանգության ապահովումն առաջնահերթություն է ՌԴ Պաշտպանության նախարարության համար:

Այս մասին հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում:

"Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաեւ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում, նախեւառաջ միջազգային ահաբեկչության կողմից, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դիտարկում է Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը իր գերակա խնդիրների թվում",-մասնավորապես ասել է Շոյգուն:

Նրա խոսքով ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը կատարելագործում է ռազմական ենթակառուցվածքը, համալրում նյութատեխնիկական միջոցները, սպառազինություններն ու ռազմական տեխնիկան Միութենական պետության սահմանների մոտ: Նախարարը նշել է, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հատվածն ուժեղանում է, դրա արձակման սարքավորումները կարող են օգտագործվել նաեւ հարվածային զենքի համար:

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: