չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Նարեկ Մկրտչյանը Նիամ Քինգի հետ քննարկել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները

Նարեկ Մկրտչյանը Նիամ Քինգի հետ քննարկել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները

Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The Aspen Institute-ի ռազմավարական խմբի և անվտանգության ֆորումի տնօրեն Նիամ Քինգի հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ինստիտուտի հետ հնարավոր համագործակցության ուղղություններին։
 
Ընդգծվել է ինստիտուցիոնալ համագործակցության խորացման կարևորությունը։

  • Կիսվել: