կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։

Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել կենսաթոշակային ապահովության, սոցիալական պաշտպանության, աշխատաշուկայի կարգավորման և ոլորտային այլ ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

Նախարար Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համաժողովի կազմակերպման համար՝ նշելով Վրաստանի պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը սոցիալական արդարության ապահովման և ոլորտային այլ ուղղություններով։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են նշանակել համապատասխան պատասխանատուներ՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու և դրանց համապատասխան ընթացք տալու նպատակով։

  • Կիսվել: