երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Նարեկ Մկրտչյանը  հանդիպում է ունեցել ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնի հետ

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը Մայամի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական համագործակցության հնարավոր ուղղությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

2025 թվականին Ռոբ Գարսոնը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամ։

  • Կիսվել: