չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Նարեկ Մկրտչյանը և կոնգրեսական Համադեն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի զարգացմանն ու ու խորացմանը

Նարեկ Մկրտչյանը և կոնգրեսական Համադեն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի զարգացմանն ու ու խորացմանը

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Աբրահամ Համադեի հետ (Հանրապետական)։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հետագա զարգացման ու խորացման հեռանկարներին։

  • Կիսվել: