չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումը

Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան–Դեմիրճյան դպրոցի (AGBU Manoogian-Demirdjian School) սաներին։ Ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն աշակերտների հետ զրուցել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների, կրթության և գիտատեխնոլոգիական ոլորտների զարգացման, Հայաստանում իրենց հասակակիցների միջև կապերի ամրապնդմանն, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների, ինչպես նաև նրանց հետաքրքրող մի շարք այլ հարցերի շուրջ։

  • Կիսվել: