չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են «TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը»

Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են «TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը»

Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, մասնավորապես ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերի և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը։ Էլիսոն Հուքերը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատման օրակարգին»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: