Նարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ իր աներոջը երբեք ԱԺ-ում աշխատանքի չի նշանակել։
«Ավելին, իմ աները, երբ աշխատում էր ԱԺ-ում, իմ աները չէր, իսկ երբ դարձավ իմ աները, արդեն ԱԺ-ում չէր աշխատում»,- լրագրողների հետ զրույցում պնդեց Ռուբինյանը։
Անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ սեփական աշխատավարձից և պարգևավճարներից հրաժարվելու մասին հայտարարությանը՝ Ռուբինյանը նշեց, որ նման մեխանիզմ չկա։
«Չկա նման մեխանիզմ, և պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից»,- հայտարարեց Ռուբինյանը՝ հավելելով, որ պատգամավորը կարող է ստանալ գումարը և այն փոխանցել այլ անձի, ինչն արդեն իր անձնական գործն է։
Ռուբինյանը հայտարարեց,թե ի տարբերություն ոմանց՝ ինքն ու իր խմբակցության անդամները եկամտի այլ աղբյուրներ չունեն։



