Նարեկ Կարապետյա՞ն, էդ սպառնո՞ւմ ես․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարություններին։
Սիմոնյանը, Կարապետյանին դիմելով, մասնավորապես ընդգծել է․
«Քո նման շատերը կային․ ԱԺ գալուց առաջ մեծ-մեծ խոսում էին, հիմա վախենում են դահլիճ մտնեն, գալիս, կնոպկեն սեղմում, փախնում են։ Տղա՛ ջան, եթե ստացվի, որ դուխդ հերիքի մանդատդ վերցնես, եթե իհարկե հայտնվեք ԱԺ-ում, ես քեզ խոստանում եմ, մենք քեզ ԱԺ-ում առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք»։


