Նամակներն իգնոր եմ անելու, չեմ կարդալու. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով գիտության ֆինանսավորումն ավելացնելուն, շեշտել է.
«Տպավորություն է, որ մեկը զենքը պահել է ու ասել՝ գիտության ֆինանսավորումն ավելացրեք: Հենց զենքը ետ է քաշել, զրոյացրել ենք ֆինանսավորումը։ Սա խելագարվելու ֆենոմեն է»:
Վարչապետն ընդգծել է, որ նմանատիպ նամակներին ընդհանրապես ուշադրություն չի դարձնելու, մինչև այդ բոլոր նամակների հեղինակները նույն տեմպով չպատմեն՝ Հայաստանում գիտության ոլորտում ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին․
«Գիտեմ՝ կոպիտ եմ ասում, և հակազդեցություն է առաջանալու։ Բայց այն մարդիկ, որ այս ֆինանսավորման եռապատկման ընթացքում մի տող չեն գրել, մի բան չեն ասել, ես բոլորը նամակները իգնոր եմ անելու, չնայած՝ այդ թեմայով տասնյակ նամակներ եմ ստանում։ Չեմ կարդում, չեմ նկատում ձեր նամակները, սիրելի նամակագիրներ։ Թեման նայում եմ և միանգամից ջնջում»:
Վարչապետը հավելել է, որ գիտության ֆինանսավորումն իրենք ապահովել ու ապահովելու են, անկախ նրանից՝ նամակ գրում են, թե չէ։



