հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախօրեին բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որից 5-ը՝ ընտանեկան բռնության

Նախօրեին բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որից 5-ը՝ ընտանեկան բռնության

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, խուլիգանության, կողոպուտի և ծեծի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, սառը զենք կրելու, թմրամիջոցների մաքսանենգության, հոգեկան ներգործության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցի շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: