Էլեկտրոնային նախնական հաշվարկների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը (758 ձայն)։
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՔՊ-ից, այժմ իրականացվում է ձեռքով հաշվարկը։
Նշենք, որ նախնական տվյալով պատկերն այսպիսին է՝
Նիկոլ Փաշինյան
Գևորգ Պապոյան
Վահագն Ալեքսանյան
Սուրեն Պապիկյան
Հայկ Կոնջորյան
Արայիկ Հարությունյան
Ռուբեն Ռուբինյան
Արսեն Թորոսյան
Ռոմանոս Պետրոսյան
Դավիթ Խուդաթյան
Ալեն Սիմոնյան
Ալխաս Ղազարյան
Վիլեն Գաբրիելյան
Գնել Սանոսյան
Արուսյակ Ջուլհակյան
Ինչպես ՔՊ կուսակցությունն այսօր հայտարարել էր, եւս 5 տեղ հատկացնում են կանանց։ Ըստ քվեարկության, նրանք են Հասմիկ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը. Արուսյակ Մանավազյանը, Անահիտ Ավանեսյանը, Տաթեւ Գասպարյանը։
24 ժամվա ընթացքում կարող են ստացվել բողոքարկման հայտեր, հաջորդ 24 ժամվա ընթացքում հայտերը պետք է քննվեն։ եթե բողոքարկում չստացվի, ձեռքով ստացված տվյալները կհամարվեն վերջնական։