ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախնական պայմանավորվածությունը եղել է այն, որ որոշակի ժամանակ մենք օգտագործենք այդ ճանապարհը, մինչև այլընտրանք ունենանք. Գրիգորյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Նախնական պայմանավորվածությունը եղել է այն, որ որոշակի ժամանակ մենք օգտագործենք այդ ճանապարհը, մինչև այլընտրանք ունենանք. Գրիգորյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է գնահատականներին, ըստ որոնց՝ իշխանությունը չեն ցուցաբերել հեռատեսություն և չեն պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ Գորիս-Կապան ճանապարհը մնա Հայաստանի վերահսկողության ներքո՝ գոնե որոշակի ժամանակահատվածում։

Գրիգորյանն ասել է. ՛՛Ընդհանուր առմամբ, այդպիսի պայմանավորվածություն եղել է։ Պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը մենք օգտագործելու ենք այդ ճանապարհը։ Իհարկե, այս ընթացքում որոշ խոչընդոտներ ստեղծվել են, բայց մինչև երեկ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործել են՛՛:

Հարցազրույցի ընթացքում նա կրկնել է պայմանավորվածության մասին միտքը՝ ևս մեկ անգամ պարզաբանելով. ՛՛Նախնական պայմանավորվածությունը, ինչպես արդեն նշեցի, որ որոշակի ժամանակ մենք օգտագործենք այդ ճանապարհը, մինչև այլընտրանք ունենանք։ Միայն դրա շուրջ է եղել պայմանավորվածությունը՛՛:

 

  • Կիսվել: