չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախկին զինվորական բժիշկը հերքել է իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Նախկին զինվորական բժիշկը հերքել է իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական լրատվադաշտում կեղծ տեղեկություններ են տարածվում Արցախում զոհված զինծառայողների մասին։ Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ զովածներից մեկը Կարապետ Ստեփանյանն է։

 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է։ «Ավելին՝ մենք զրուցել ենք Կարապետ Ստեփանյանի հետ, վերջինս հայտնել է, որ ինքը շատ լավ է «և բարձր տրամադրությամբ պատրաստվում է Արցախ մեկնելուն՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու և թշնամուն ջախջախելու»:

Կարեն Ստեփանյանը բժիշկ է, ծառայել է ՀՀ Զինված ուժերում և արդեն 3 տարի է, ինչ զորացրվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: