երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նախկին պաշտոնյայից՝ այսօրվա «սրտի օլիգարխին». իրավապահների վեճն ու առանձնատան վաճառքը. «Ժողովուրդ»

Նախկին պաշտոնյայից՝ այսօրվա «սրտի օլիգարխին». իրավապահների վեճն ու առանձնատան վաճառքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան կասկածահարույց վաճառքի շուրջ հիմա էլ իրավապահ կառույցներում են կրքեր բորբոքվել: Հիշեցնենք, որ կասկածելի գումարներվ կառուցված Մոնումենտի հերթական դղյակներից մեկը ոչ թե վերադարձվել էր քաղաքացիներին, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին, այլ նախկին պաշտոնյայից անցավ այսօրվա «սրտի օլիգարխին»: Ինչպե՞ս. արգելանքի տակ եղած գույքը ամենակարող գործարար, կասկածելի ճանապարհով կարճ ժամանակում հարստացած Նարեկ Նալբանդյանը գնեց՝ էլի փակովի, ինչպես «Գոլդեն փելիս» հյուրանոցը գնեց: Արգելանքի տակ գտնվող գույքի վաճառքից տարակուսած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ փորձելու է պարզել, թե ովքեր են մեղավորները:

Գլխավոր դատախազի հայտարաությանը հակադարձեց Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, թե իրենք օրենքի շրջանակում են գործել ու մի բան էլ Գլխավոր դատախազի խոսքը որակեց «ականջահաճո արտահայտություն»: Գլխավոր դատախազությունը որոշեց չնահանջել եւ կրկին հրապարակային պատասխանեց Կոմիտեին, թե միգուցե տեղյակ չեն, կամ քննիչը Աբրահամյանի գործով չի իրազեկել հսկող դատախազին եւ նման այլ բաներ: Մի խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, որ իրավապահները կատարված խայտառակությունը միմյանց վրա են գցում, իսկ վաճառքը արդեն կայացել է:

Ու սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հրապարակային պատերազմում են միմյանց հետ: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ նոր հանձնարարականներ տալով:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: