հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախարարությունը Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի. Գրիգոր Մինասյան

Նախարարությունը Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի. Գրիգոր Մինասյան

ՀՀ արդարադատության նախարարությունը լիազորություն չունի ԲԴԽ նախագահի Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխնախարար Գրիգոր Մինասյանն ՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ հարցին:

Գրիգորյան Մինասյանը նախ նշեց, որ գործադիրն այն մարմինը չէ, որ կարող է մեկնաբանել այդ ձայնագրությունը, քանի որ դա կդիտվի դատական իշխանության նկատմամբ միջամտություն, ինքն իր լիազորությունների շրջանակում իրավասու չէ գնահատական տալ:

«Դա կդիտվի միջամտություն դատական իշխանությանը: Արդարադատության նախարարությունն ունի իրավասություն՝ կարգապահական վարույթների շրջանակներում տվյալ հարցի հետ կապված միջամտություն գործել: Բայց այս առումով էլ սահմանափակված ենք, քանի որ մենք՝ որպես լիազոր մարմին, այդ շրջանակներում իրավասություն չունենք»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախարարությունն ունի լիազորություն Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել՝ բացասական պատասխան տվեց:

«Ոչ, չունի, ԲԴԽ 3 անդամները միայն կարող են օրենքով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկել: Խորհրդի միայն 3 անդամ կարող է այդ գործընթացն առաջ տանել, նախարարությունը որևէ լիազորություն չունի»,-ասաց Մինասյանը:

  • Կիսվել: