կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նախանձում է. Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսին ուղղված քննադատությանը

Նախանձում է. Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսին ուղղված քննադատությանը

Նախանձում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Բելառուսը «Ռուսաստանի գուբերնիա» լինելու մասին։

Զախարովան նշել է, որ Սիմոնյանի ասածը անմարդկային նախանձ է մի ժողովրդի ու երկրի հաջողությունների մասին, որոնք նրան ոչ մի վատ բան չեն արել։

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր փոխանցել Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։

Հիշեցնենք՝ Սիմոնյանը հայտարարել էր, թե «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

  • Կիսվել: