շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Նախանձով նայում էի՝ ինչպես է Կիպրոսը Իսրայելին օգնելու համար նավատորմ մոտեցնում, մի նավատորմ չունե՞ր ՌԴ-ն Կասպից ծովում, մեզ միայնակ են թողել․ Ալեն Սիմոնյան

Նախանձով նայում էի՝ ինչպես է Կիպրոսը Իսրայելին օգնելու համար նավատորմ մոտեցնում, մի նավատորմ չունե՞ր ՌԴ-ն Կասպից ծովում, մեզ միայնակ են թողել․ Ալեն Սիմոնյան

Ոչ բարեկամական գործողությունների մասին խոսելիս՝ թող իրենք իրենց գործողություններին նայեն 2020 թվականին։ Այս մասին անդրադառնալով  Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի Բուչա կատարած այցի վերաբերյալ ՌԴ-ի հղած բողոքի նոտային, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով ՌԴ-ն Հայաստանին այլընտրանք, քան ինքն ուրույն լինելն է, չի թողել։

"Ես թեթև զարմանքով ու նախանձով էի նայում, երբ Իսրայելի ուղղությամբ հազարավոր հրթիռներ գնացին, ինչպես նավատորմ մոտեցավ Իսրայելի սահմանին ու խոցեց այդ հրթիռները, Կիպրոսից նավատորմ մոտեցավ ու սկսեցին օգնել Իսրայելին որպես դաշնակից։ 2020-ին դեռ Ուկրաինայի պատերազմը չկար, արդյո՞ք 2020-ին Ռուսաստանը այդքան թույլ էր, որ թույլ տվեց  մտնեն կոտորեն մեր երեխաներին, արդյո՞ք Կապից ծովում մի նավատորմ չկար, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին",- ասաց նա։

 

  • Կիսվել: