հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախագահն ու ԿԳՄՍ նախարարն անդրադարձել են ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին, բարեփոխումներին

Նախագահն ու ԿԳՄՍ նախարարն անդրադարձել են ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին, բարեփոխումներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը:

Անդրադարձ է եղել 2022-ին Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին: Մտքեր են փոխանակվել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ:

 

  • Կիսվել: