երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Նախագահի աշխատակազմը` ընդդիմության հետ հանդիպման մասին

Նախագահի աշխատակազմը` ընդդիմության հետ հանդիպման մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները: 

  • Կիսվել: