երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ:

  • Կիսվել: