Նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, անվերապահ աջակցություն եմ հայտնում․ Սերժ Սարգսյան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին, որին դատապարտել են ազատազրկման։
«Նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և ես նրան երախտապարտ եմ որպես Մինսկի խմբի համանախագահ դրած ջանքերի համար, որպեսզի Արցախի հարցը լուծվի Մադրիդյան սկզբունքների, այնուհետև հիմնարար սկզբունքների շրջանակում։ Ցավոք սրտի, ո՛չ նա, ո՛չ ես չհասցրեցինք իրականացնել դա»,–ասաց նա։


