երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ (տեսանյութ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանն, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:

 

 

  • Կիսվել: