չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մտածում եմ, թե ինչեր կարող էր հիմա անել իշխանությունը, որ ոչ մի կերպ չի անում ու չի անելու․ Էդմոն Մարուքյան

Մտածում եմ, թե ինչեր կարող էր հիմա անել իշխանությունը, որ ոչ մի կերպ չի անում ու չի անելու․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բա գործադիր իշխանությունն այնքան կազմալուծվալ լինի, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ժողովրդին համոզեն, որ բան չմնաց՝ Սևանի կեսը հանձնում են, Սյունիքը հանձնում են, ու ոչ մի պետական խողովակ այդ ահաբեկչական ստերի դեմն առնող քայլ չանի՞, չխոսի՞ իր ժողովրդի հետ, չիրազեկի՞ կատարվող իրադարձությունների մասին:

Մտածում եմ, թե ինչեր կարող էր հիմա անել իշխանությունը, որ ոչ մի կերպ չի անում ու չի անելու… Ուղղակի գժվելու բան է»։

 

  • Կիսվել: