հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մտահոգված ենք Հայաստանի անվտանգային հարցերով. Փելոսին պատասխանեց ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին

Մտահոգված ենք Հայաստանի անվտանգային հարցերով. Փելոսին պատասխանեց ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին

Ժողովրդավար աշխարհում անչափ կարևորում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղին: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսին:  

"Մենք որևէ ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում շփումների մասին։ Սակայն, Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են և ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ։ Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում, մենք մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել",- ընդգծեց Փելոսին:

Իր հերթին կոնգրեսական Ֆրենկ Փալուունը նշեց, որ ՀԱՊԿ-ի անդամակցության հետ կապված որևէ բան ԱՄՆ չի ասում: "Հասկանում ենք, որ Հայաստանն այդ կազմակերպության մաս է Ռուսաստանի հետ, աակայն, այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է՝ Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում",- նշեց նա:

  • Կիսվել: