չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանում մշակութային և կրոնական վայրերից օբյեկտների հեռացման մասին վերջին լուրերը մտահոգիչ են. ԵՄ խոսնակ

Ադրբեջանում մշակութային և կրոնական վայրերից օբյեկտների հեռացման մասին վերջին լուրերը մտահոգիչ են. ԵՄ խոսնակ

Բոլոր համայնքների մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի։ Այս մասին «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։ 

ԵՄ խոսնակը ցավ է հայտնել, որ 1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում մշակութային և կրոնական ժառանգության օրինակներ, ինչպիսիք են պաշտամունքի վայրերն ու հուշարձանները, ոչնչացվել կամ վնասվել են եւ կոչ է արել երկրներին միջոցներ ձեռնարկել իրենց երկրների բոլոր համայնքների մշակութային ժառանգության վայրերը ավելի լավ պաշտպանելու և հարգելու համար: 

«Ադրբեջանում մշակութային և կրոնական վայրերից օբյեկտների հեռացման մասին վերջին լուրերը մտահոգիչ են և կարող են վնասել փոխվստահության զարգացմանը», - ասել է Պիտեր Ստանոն։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: