երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն

ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն։
 
«Միաժամանակ հայտնում ենք, որ ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին։
 
Խնդրում ենք դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: