հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մոտ 7 մլն դոլար ՀՀ-ում, 70 մլն էլ Արցախում. «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021-ի ներդրումները

Մոտ 7 մլն դոլար ՀՀ-ում, 70 մլն էլ Արցախում. «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021-ի ներդրումները

Առնվազն 7 մլն դոլար Հայաստանում, ավելի քան 70 մլն էլ Արցախում, այսքան ներդրում է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2021 թվականի ընթացքում: Գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը տարին աշխատանքային առումով ծանրաբեռնված, սակայն արդյունավետ է համարում։

«Մեր ծրագրերի հիմնական մասը, հենց կապված 44-օրյա պատերազմի հետևանքների վերացման հետ, ուղղորդվեցին Արցախ և Արցախում, ընդհանուր առմամբ, 70-75 մլն դոլարի այս պահին արդեն ծրագրեր ենք իրականացնում: Միևնույն ժամանակ, նաև անցած տարի հենց պատերազմի ժամանակ և անմիջապես պատերազմից հետո նույնպես հսկայածավալ օգնություն ենք ցուցաբերել Արցախի մեր հայրենակիցներին»,- նշում է Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Արցախում կառուցվում է 51 կմ ճանապարհ: Նվիրաբերվել է նաև 10 ավտոբուս, որը կսպասարկի տարբեր միջհամայնքային երթուղիներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: