չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մոսկվայում եղել եմ երկու օրով. մասնավոր այց է եղել. Քոչարյան

Մոսկվայում եղել եմ երկու օրով. մասնավոր այց է եղել. Քոչարյան

Ես մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում, երկու օրով՝ շաբաթ, կիրակի: Մասնավոր, անձնական ինչ-որ հարցերով և վերադարձել եմ երկուշաբթի օրը՝ կեսօրին: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե պաշտոնական այցերի նպատակ ունենայի կամ եթե դիմեի, այլ օրեր շաբաթվա ընթացքում կընտրեի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ 

  • Կիսվել: