կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԵՄ-ին ինտեգրումը մնում է ամենակարևոր նախագիծը Մոլդովայի համար. Մայա Սանդու

ԵՄ-ին ինտեգրումը մնում է ամենակարևոր նախագիծը Մոլդովայի համար. Մայա Սանդու

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից  առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ԵՄ ինտեգրումը  Մոլդովայի համար ամենակարևոր նախագիծն է մնում։

Նախագահն ասել է, որ Մոլդովան այդ ուղղությամբ շարունակում է Եվրոպական միության գործընկերների հետ քննարկումները։

«Եվրոպան հավատում է ժողովրդավարությանը։ Եվրոպան մեզ բոլորիս սովորեցնում է՝ ինչպես գնահատել ժողովրդավարությունը, ինչպես աջակցել ժողովրդավարական արժեքներին, ինչպես կառուցել ժողովրդավարություն։ Եվ ես վստահ եմ, որ Եվրոպան կշարունակի հզորանալ և կշարունակի լինել աշխարհի ամենաժողովրդավարական մասը»,-ասել է նա։

 

 

  • Կիսվել: