հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ընտրություններով ձևավորված իշխանությունը կորոշի՝ ԳՇ պետն ու տեղակալը կմնան, թե չեն մնա. Մարուքյանի առաջարկը իշխանություններին

Ընտրություններով ձևավորված իշխանությունը կորոշի՝ ԳՇ պետն ու տեղակալը կմնան, թե չեն մնա. Մարուքյանի առաջարկը իշխանություններին

Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է անհապաղ վերջ տալ այս խառնաշփոթին, ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել: 

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է երկիրը ցնցումներից դուրս հանելու համար անհապաղ դադարեցնել երկրում ստեղծված այս խառնաշփոթը, հետ կանչել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, վերանշանակել ԳՇ պետի տեղակալին, ցրել խորհրդարանը և օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել։

«Ես, որպես խնդրի լուծում, առաջարկում եմ հետևյալ տարբերակը․ Դուք, պարոն վարչապետ, Հանրապետության նախագահից վաղը հետ եք վերցնում Գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագրի նախագիծը, կարող եք վերանշանակել նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալին, ձեռք չեք չտալիս ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին և ընդհանրապես մի կողմ եք քաշվում բանակից։ Մենք, դրան ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում չենք առաջադրվելու և որեւէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների։ Եվ ընտրություններով ձևավորված իշխանությունը կորոշի՝ ԳՇ պետն ու տեղակալը կմնան, թե չեն մնա»,- ասել է նա։

  • Կիսվել: