շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մնացականյանն ընդունել է ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարին

Մնացականյանն ընդունել է ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՍԾՏՀԿ դերը տարածաշրջանային համագործակցության առաջմղման և խթանման գործում: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում:

Կողմերը կարևորել են ս.թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպության ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառման անցկացումը Երևանում և դրա շրջանակներում տեղի ունեցած քննարկումները։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:

  • Կիսվել: