երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ երեքշաբթի կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին:

Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով ժամանել Էր Իրանի Հանրապետություն:

Երեքշաբթի միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսասակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Բացի այդ, կառավարությունների ղեկավարները կքննարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:

Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն միությանն առընթեր դիտորդ պետությունները և հրավիրված հյուրեր:

Միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը 40-րդը կլինի Եվրասիական տնտեսական միության աշխատանքի մեկնարկից ի վեր, և երրորդը՝ 2024 թվականին: Նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսի 3-4-ը բելառուսական Նեսվիժում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: