ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը Փաշինյանը բարձրաձայնել է գերիների հարցը և կարևորել ռոս խաղաղապահների դերը ԼՂ-ում

ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը Փաշինյանը բարձրաձայնել է գերիների հարցը և կարևորել ռոս խաղաղապահների դերը ԼՂ-ում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ իր պաշտոնակից Միխայիլ Միշուստինի հետ Կազանում կայացած հանդիպման ժամանակ արդյունավետ է համարել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:

Լեռնային Ղարաբաղում

Հանդիպմանը Փաշինյանը հիշեցրել է, որ ընթանում է եռակողմ հանձնաժողովի աշխատանքը, որը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները:

Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը, ցավոք, մինչ այժմ չի կատարել նոյեմբերի 9-ին ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ ռազմագերիներին, պատանդներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու հարցը:

Միաժամանակ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին "այն ջանքերի համար, որոնք նա գործադրում է այդ հարցը լուծելու համար":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: