չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Միշտ էլ քննարկվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի մուտքը հայկական շուկա. ՔՊ-ական

Միշտ էլ քննարկվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի մուտքը հայկական շուկա. ՔՊ-ական

ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը պնդում է՝ միշտ էլ քննարկվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի մուտքը հայկական շուկա։

«Բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա։

ՔՊ-ականի խոսքով՝  Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը քննարկվել էր, որ պետք է օդային ավիափոխադրումների ոլորտում ակտիվացնել համագործակցությունը։

«Ահա տեսնում ենք, որ «Թուրքական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում»,- ասաց Խանդանյանը։

Նա համոզված է՝ որևէ խնդիր չկա, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորվեն։

«Սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։

  • Կիսվել: