հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Միրզոյանը Ռուբիոյի հրավերով մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին

Միրզոյանը Ռուբիոյի հրավերով մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին, որին ներկա են գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչը։

Նախարարը երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։

Կարճատև առանձնազրույցի ժամանակ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Ռուբիոյին այս ձևաչափով միջոցառմանը հրավերի համար:

  • Կիսվել: