Միրզոյանը՝ Խաղաղության պայմանագրի շուրջ հնչած մանիպուլյացիաների մասին (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Խաղաղության պայմանագրի շուրջ հնչած մանիպուլյացիաներին:
«Երևի բոլորս կհիշենք, թե ինչ բարդ կոնֆիգուրացիաներով, ինչպիսի ստեր և մանիպուլյացիաներ էին տարածվում այս Պայմանագրի վերաբերյալ: Թուղթը հանրային է, հրապարակային է, և տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից և որևէ մեկն այդտեղ ոչ միայն չկա, այլև հեռավոր ակնարկ անգամ այդ ամեն ինչի մասին չկա»,-ասել է նա:


