Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանը և Եվրամիությունը պատրաստվում են նոր փաստաթղթեր ստորագրել
Հայաստանը և Եվրամիությունը պատրաստվում են նոր փաստաթղթեր ստորագրել։ Այս մասին այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը շատ նշանակալի բաղադրիչներ ունի։
«Նաև նախատեսվում է նոր փաստաթղթեր ստորագրել»,-նշել է նախարարը, սակայն չ մանրամասնել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։


