երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրենի հետ, քննարկել կանանց առաջնորդության խթանման հարցեր

Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրենի հետ, քննարկել կանանց առաջնորդության խթանման հարցեր

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։

Երկուստեք ընդգծվել է հետհակամարտային պայմաններում հասարակությունների միջև հաշտեցման և խաղաղության ամրապնդման գործընթացում կանանց կարևոր դերակատարումը։

  • Կիսվել: