չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Միրզոյանը Ֆիդանի հետ քննարկել է ՀՀ-ի և Թուրքիայի միջև շարունակական երկխոսությանը վերաբերող հարցեր

Միրզոյանը Ֆիդանի հետ քննարկել է ՀՀ-ի և Թուրքիայի միջև շարունակական երկխոսությանը վերաբերող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:\

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի  միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: