հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Միրզոյանը և Պիսարսկին քննարկել են «Երևանյան երկխոսություն» և «Վարշավայի անվտանգություն» ֆորումների միջև համագործակցության ընդլայնման հարցերը

Միրզոյանը և Պիսարսկին քննարկել են «Երևանյան երկխոսություն» և «Վարշավայի անվտանգություն» ֆորումների միջև համագործակցության ընդլայնման հարցերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։
 
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և «Վարշավայի անվտանգության ֆորումի» միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, ԵՄ-ում քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկային:
 
Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը։

  • Կիսվել: