հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Միրզոյանը և Բուդրիսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները

Միրզոյանը և Բուդրիսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները

Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։
 
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները՝ երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկային և ընդհանուր արժեքների վրա կառուցված բարեկամությանը համահունչ։ 
 
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության խորացմանը ցուցաբերած աջակցության համար: Անդրադարձ է կատարվել ԵՄ հարթակում առաջիկա շփումներին, ոլորտային ուղղություններով համագործակցության խթանման առկա մեխանիզմներին։
 
Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Լիտվային նախարարը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է համաձայնեցված հիմնարար սկզբունքների ներքո հաղորդակցությունների բացման միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմամբ ընձեռնվող հնարավորությունները։

  • Կիսվել: