Միրզոյանը և Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին:
Պետդեպարտամենտից հայտնում են, որ Ռուբիոն ընդգծել է տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը՝ խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու համար, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը՝ պաշտպանական ծախսերը ավելացնելու միջոցով կանխարգելումը ուժեղացնելու, ինչպես նաև դիվանագիտական ներգրավվածության շարունակության կարևորությունը՝ Ռուսաստանը–Ուկրաինա պատերազմի ավարտին հասնելու նպատակով:
Ռուբիոն նաև ընդգծել է ԱՄՆ նախագահի ձեռքբերումները՝ ուղղորդելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի երկարաժամկետ խաղաղության ճանապարհ:
Հավելենք, որ Տրանսատլանտյան ընթրիքին մասնակցում էին նաև՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներ, գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, ՀՇվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները։


