երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Միրզոյանը՝ Արցախի շրջափակմանը մասնակցած ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստի՝ ՀՀ այցի մասին

Միրզոյանը՝ Արցախի շրջափակմանը մասնակցած ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստի՝ ՀՀ այցի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր չէր զտել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպման մասնակիցներին այնպես, որ ադրբեջանական պատվիրակության կազմում չլինեին այն անձինք, ովքեր մի քանի տարի առաջ էկոակտիվիստների քողի տակ շրջափակել էին Լաչինի միջանցքը, պատասխանել է, որ կա նման կարծիք:

«Բայց կա նաև մեկ այլ կարծիք. լինի դա էկոակտիվիստ, թե ոչ, այնտեղ բոլորը մեզ ատում էին։ Նույնը վերաբերում է մեզ։ Նրանք ներկայացնում են իրենց հասարակությունը, իսկ մենք՝ մերը։ Հայտարարվում է, որ մենք ուզում ենք երկխոսություն վարել։ Բայց ճիշտ չի լինի ասել, որ ուզում եմ այս մեկի հետ երկխոսել, իսկ այս մյուսի հետ չեմ ուզում։ Դա այդ հասարակության մի մասն է, մենք փորձում ենք կամուրջ կառուցել»,-ասել է նախարարը:

  • Կիսվել: